Notice: Undefined offset: 3 in /home/srv159752/blogonovosti.ru/index.php on line 456 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ - BlogoNovosti.Ru

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ

110 611 просмотр
423

Ադրբեջանական Զինված ուժերը լքում են Սյունիքը. 5 օր տեւած բանակցություններից հետո որոշվել է, որ ադրբեջանցի զինվորները պետք է ազատեն Սեւ լճի տարածքը. ինչպե՞ս թշնամին ներխուժեց Հայաստան. շաբաթվա քրոնիկոնը

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում առաջին անգամ, երկրի քաղաքական ղեկավարությունը դաշնակիցների՛ն է պաշտոնապես խնդրում՝ պաշտպանել մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը.

Անցնող շաբաթ, Փաշինյանը ռազմական օգնության համար դիմեց ՀԱՊԿ եւ Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի Հայաստանի պետական սահմաններից հետ շպրտեն ադրբեջանական 250 հոգանոց զորքերը: Դրանք Հայաստան են ներխուժել՝ խախտելով Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանները: Թշնամին երկրի հարավում խորացել է մինչեւ 3 ու կես կլիոմետր, դիրքավորվել ռազմավարական նշանակության բարձունքի վրա: Իսկ հյուիսիում՝ Վարդենիսի կողմից, առնվազն երկու կիլոմետր է առաջացել ադրբեջանական զինուժը՝ ընդհուպ մոտենալով հայկական բնակավայրերին.

Թե ինչու՞ չի կանխվել աննախադեպ այս դիվերսիան Հայաստանի պետական սահմանների հանդեպ, պարզ է. պատերազմից հետո հարյուրավոր կիլոմետրեր երկարած սահմանին զորք չենք ունեցել, ոչ էլ գոնե տեսանկարահանող սարքեր, որոնք կֆիքսեին թշնամու զինվորների շարժը.

Իսկ հետո՝ ինչու՞ հայկական բանակը չոչնչացրեց Ադրբեջանի օկուպանտ զորքերը: Վարչապետի պաշտոնակատարը, ըստ էության, այսպես բացատրեց. Ադրբեջանը սադրում է լայնամաշտաբ պատերազմ եւ Հայաստանը չի ուզում տրվել այդ սադրանքին: Թո՛ղ ՀԱՊԿ-ն, Ռուսաստանը գան մեզ պաշտպանեն, գործողության մեջ ցույց տան, որ մեր բարեկամն են, դաշնակիցը... Թե չէ՝ Ֆրանսիան ահա պատրաստ է ռազմական օգնություն հասցնել. ֆրանսիական նավերը լողում են դեպի Սյունիքի ու Գեղարքունիքի լեռներ.

Իմ ռեպորտաժում փորձել եմ ի մի բերել այն ամենը, ինչ շաբաթավերջին՝ այս հաղորդումը տեսագրելու պահին, հայտնի էր Սյունիքի սահմանին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մասին.

Видео «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ» опубликовано в категории «Новости». Продолжительность: 12 мин. 31 сек.